Այսօր մեծն հանճարի՝ Պարույր Սևակի ծննդյան օրն է

 

Պարույր ՍևակԱյսօր բոլոր ժամանակների մեծագույն գրող Պարույր Սևակի ծննդյան օրն է: Սևակին պետք է կարդալ ոչ թե աչքերով, այլ հոգով,բոլոր բառերն անզոր են արտահայտելու համար Սևակ հանճարի մեծությունը: Շնորհավոր ծնունդդ Պարույր Սևակ:

 

Paruyr Sevak House-Museum / Պարույր Սևակի տուն-թանգարան - Այսօր Պարույր Սևակի տիկնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլիի ծննդյան օրն է 💥💥💥 (Նելլիին ծննդյան օրվա ...

Անվանի գրող Պարույր Սևակը ծնվել է 1924թ. հունվարի 24–ին՝ Արարատի շրջանի Չանախչի գյուղում։ Նա իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույր Սևակը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

1940թ. դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ 1955թ. Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։

Սևակը մահացել է 1971թ. հունիսի 17–ին՝ ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Опубликовано в