Գագիկ Բարսեղյանի հայրը վերջապես կարողացել է գալ Գերմանիայից ,նա այսօր կմասնակցի տղայի հոգեհանգստյան արարողությանը

 

Գագիկ Բարսեղյանի հայրը վերջապես կարողացել է գալ Գերմանիայից այսօր։
Մայրը չի կարողացել գալ։

-Ես պետք է իմ Հայոց Բանակում ծառայեմ ասում էր Գագիկը։Իմ պաշտելի Բանակում,իմ պաշտելի երկիր Հայաստանում։
Ավաղ եկար ու քո պաշտելի բանակի հավերժ Զինվոր մնացիր։

Գագիկի հոգեհանգիստն այսօր է։

Հունվարի 19-ին զինվորական կացարանում բռնկված ողբերգական հրդեհից զոհված 21-ամյա զինծառայող Գագիկ Բարսեղյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր 18:00-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Գագիկ Բարսեղյանը կհուղաարկավորվի հունվարի 24-ին, ժամը՝13:00-ին Գառնիի ազատամարտիկների պանթեոնում:

Նա Հայաստան էր վերադարձել՝Հայոց բանակում ծառայելու։

Չներեք Տղերք….