2020-ի պատերազմը չի ավարտվել, դադարեցվել է, մեծ պատերազմը առջևում է:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով`Ադրբեջանը չի հասել իր նպատակին. պատերազմը պասիվ փուլում է. «2020-ի պատերազմը Արցախի համար լայնամասշտաբ էր, իսկ Հայաստանի համար` ոչ»:
Ռազմական փորձագետի կանխատեսմամբ` լայնամասշտաբ պատերազմը բոլորովին չի լինելու 44-օրյայի սցենարով. «Ադրբեջանը գործելու է անկանխատեսելիության սցենարով»: