ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՐՍԱՆԻՔ Է

 

 

 

Հունվարի 22-ին շրջափակված Արցախում հարսանիք է եղել։

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան արարողությունից լուսանկար է հրապարակել և կից գրել։

«Գեղամի և Արևի պսակադրությունը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Ադրբեջանի տերրորիստական իշխանության կողմից Արցախի շրջափակման 42-րդ օր»:

 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։ Ճանապարհը 42 օր է փակ է։