Արդեն մի քանի ամիս է,ինչ քննարկվում է այն, որ երգիչ Արտաշ Ասատրյանը զգալիորեն նիհարել է:
Երգիչն այնքան շատ է կորցրել քաշը, որ կար վարկած, որ երգիչն ունի առողջական խնդիրներ ինչն, ի դեպ, նա ոչ մի կերպ չի մեկնաբանել, փոխարենը Արտաշ Ասատրայանը շարունակում է նոր հրապարակումներ անել ու դրանցից պարզ է դառնում, որ երգիչը օր օրի ավելի է նիհարում ու անճանաչելի դառնում:
Գրեթե մեկ տարվա ընթացքում նրա լուսանկարներին հետևելով քչերը կհասկանան, որ լուսանկարներում ինքն է: Բայց հետաքրքրականն այն է, որ երգիչը ասես հպարտանում է այսպես կոչված իր արդյունքներով:
Նա հաճախ է հրապարակումներ անում` ցույց տալով իր արտաքին տեսքը առաջ և հետո: Եվ բացի այդ նա հրապարակում է նամակագրությունները, որում իր հետևորդները իրենց հիացմունքն են հայտնում Արտաշի կորցրած քաշի վերաբերյալ: