Փառք ու խոնարհում․ այսօր հրդեհի հետևանքով զոհվածների թվում են նաև Մուշեղ Համբարչյանն ու Սերգեյ Կևորկովը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներ թվում են նաև Մասիս համայնքի Դաշտավան գյուղի բնակիչ Մուշեղ Համբարչյանը և Դարբնիկ գյուղի բնակիչ Սերգեյ Կևորկովը։

Այս մասին «Ֆեյբուք»-ի իր էջում տեղեկացրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։

Գրառման մեջ ասված է․

«Ցավակցում եմ Մուշեղ Համբարչյանի և Սերգեյ Կևորկովի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Ուժ ու տոկունություն Ձեզ։

Վշտակցում եմ նաև բոլոր զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին։

Շուտափույթ ապաքինում վիրավորներին։

Փառք ու խոնարհում»։