Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դասակի հրամանատարը մանրամասներ է ներկայացնում հրդեհի դեպքից։