Իմ կյանքի ամենաառեղծվածային պահը էն էր, որ կլինիկական մահ եմ տարել ու դրանից հետո չեք հավատա,երբ իմանաք ինչ փոխվեց ինձ մոտ.անբացատրելիա մինչ օրս

Առողջական խնդիրներ ունեի տարիներ առաջ: Էնքան վատ եմ եղել, որ նման բան հետս կատարվեց ու ում պատմում էի, ասում էին, որ դա կլինիկական մահ ա, հետո բժիշկն էլ հաստատեց:

Էտ ժամանակ արդեն չեմ հիշում ինչ եմ տեսել, բայց մութ տեղ էր, որի վերջում լույս կար:

Լուսահոգի տատիկս ձեռքս բռնել էր ասում էր արի գնանք ես էլ ասում էի մութ ա չեմ ուզում ու չգնացի: Հետո երբ հասկացա ամեն ինչ ուղղակի սարսռում էի:

Բայց դա մի կողմ, կլինիկական մահ տանելուց հետո, արթնացել եմ ու իդեալական տիրապետում էի ֆրանսերեն լեզվին, որ երբեք չեմ էլ սովորել նույնիսկ բառ չգիտեի էտ լեզվով:

Մասնագետների մոտ գնացի լսում էին ու ասում որ հրաշալի տիրապետում եմ, բայց մինչ օրս անբացատրելի ա, թե ոնց: