Երգչուհի Աննա Asti-ն հայկական «Faina» բրենդի զգեստով հայտնվել է Marie Claire Russia ամսագրի շապիկին (ֆոտո

Երգչուհի Աննա Asti-ն հայնտվել է Marie Claire Russia ամսագրի շապիկին։ Նկարահանման համար նա ընտրել է հայ դիզայներ Ֆաինա Հարությունյանի «Faina» ապրանքանիշի ճերմակ զգեստ, որն անցած տարվա աշնանը ներկայացվել է Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում

«Շատ հաճելի էր տեսնել, որ հայտնի երգչուհի Աննա Asti-ն «Faina»-յի զգեստով ներկայացել է Marie Claire Russia ամսագրի շապիկին», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆաինան։

Նշենք, որ անցած տարվա աշնանը Միլանում ընթացող Emerging Talents Milan նորաձեւության միջոցառման ընթացքում հայ դիզայներներն աշխարհին կոչ էին արել Հայաստանի կողքին լինել` դատապարտելով ադրբեջանական ագրեսիան:

Ցուցադրությանը մասնակցել են Վահան Խաչատրյանը, Ֆաինան, Արիգա Թորոսյանը եւ Նելլի Սերոբյանը, ինչպես նաեւ LOOM Weaving, Kivera, RUZANE (Ռուզաննա Վարդանյան), SONCESS եւ Just Black ապրանքանիշները ներկայացնող դիզայներները:

ZHARA MAG в твоем формате: ЖАРА блиц с ANNA ASTI

Հայ դիզայներների աշխատանքները հայտնվել էին նաեւ նորաձեւության հեղինակավոր՝ Harper’s Bazaar ամսագրի էջերին։

Возможно, это изображение 1 человек