Նեպալում կործանված ATR-72 ինքնաթիռի ուղեւորներից մեկին հաջողվել է նկարահանել թռիչքի վերջին վայրկյանները, որոնք խլել են բոլոր ուղեւորների եւ անձնակազմի անդամների կյանքը։ Տեսանյութը նկարահանվել է հենց ինքնաթիռի կործանման պահին, վերջին վայրկյաններին միայն բոցեր են երևում և լսվում են մարդկանց ճիչերը։
Նշենք, որ ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։
Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով ՌԴ չորս քաղաքացի է մահացել։ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Նեպալի նախագահին, երկուշաբթի օրը երկրում սգո օր է հայտարարվել։