Ազգությամբ հայ «Աբրեկ»-ը պարգևատրվել է Սոլեդարի գրավման համար

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար, գործարար Եվգենի Պրիգոժինը «Վագներ»-ի մարտիկ Հայկ Գասպարյանին հանձնել է «Սոլեդարի գրավման համար» մեդալը, գրում են ռուսական լրատվականները։ Հայտնում են, որ գործարարն անձամբ է եկել մարտիկների դիրքեր՝ համապատասխան մեդալները շնորհելու։

Մեդալների հանձնման ժամանակ պարգևատրվել է «Վագներ» ՄՌԸ գրոհային խմբի հրամանատար Հայկ Գասպարյանը՝ «Աբրեկ» մականունով։

Հարկ է նշել, որ մինչ այս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գասպարյանին հանձնել էր «Արիության համար» մեդալը։

Ըստ ռուսական ուժերի՝ Սոլեդարի գրավումն ավարտվել է հունվարի 12-ի երեկոյան