Լուսինը չկարողացավ թաքցնել արցունքները…«Ուզում եմ խաղաղ տեսնել իմ հայրենիքը»

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հադորդման հյուրը դերասանուհի Լուսին Վարդանյանն է եղել:

Հաղորդման ընթացքում Լուսինը տարբեր հարցերի շուրջ խոսելիս նաև անդրադարձել է այս օրերին հեռուստաէկրաններին երևացող աղջիկներին:

Լուսինի խոսքով` այսօր սերիալներում ընդգրկում են այնպիսի դերասան աղջիկների, ովքեր բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ են արել և ունեն ստանդարտ դեմքեր: Նրա խոսքով` սա անգամ իրեն հաճելի չէ:

Զագսով բաժանվեցինք, զագսով էլ կրկին ամուսնացանք». Լուսին Վարդանյանի և  Վահագն Խաչատրյանի նոր ֆոտոշարքն ու ընտանեկան խնդիրները ...

«Ցավով պետք է խոսեմ այն մասին, որ շատ դերասաններ այսօր այլևս «մոդայիկ» չեն:

Լուսինը նաև խոսեց հիասթափությունների և ապրած դժվար օրերի մասին` նշելով, որ վերջին տարիներին կա հիասթափություն, երեզանքների անկում և մտածմունք սեփական երեխայի ապագայի հետ կապված:

Մեր ընտանիքում էլ խոսակցություններ եղել են, մի շրջան առանձին ենք ապրել.  Վահագն Խաչատրյանը և Լուսին Վարդանյանը՝ սիրո ու դժվարությունների ...

Լուսինը չկարողացավ թաքցնել արցունքները:

«Պատերազմից հետո հիասթափություն ապրեցի, մեր հայրենիքը շատ բան կորցրեց, շատերին կորցրեց»:

Իր անկատար մնացած երազանքի մասին խոսելիս Լուսինը նշեց հետևյալը.
«Ուզում եմ խաղաղ տեսնել իմ հայրենիքը»:

Հաղորդման ընթացքում Լուսինը նաև նշեց, որ ամենուր սերը շատ պակասում է և միայն սիրո արդյունքում ամեն ինչ կփրկվի: