Վրաստանում մահացել է դերասան, երգիչ, Վախթանգ Կիկաբիձեն

Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է դերասան Վախթանգ Կիկաբիձեն։

Նշվում է, որ նա վերջին շրջանում ծանր հիվանդ էր։

1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։ 1966 թվականին Վախթանգ Կիկաբիձեն ընդունվել է «Օրերա» համույթ (հարվածային գործիքներ, վոկալ)։

1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում, որի համար 1970 թվականին Կարտախենայի միջազգային կինոփառատոնին արժանացել է մրցանակի տղամարդու լավագույն դերի համար։

Վախթանգ Կիկաբիձե Bavnews․am

Հաջորդ նշանակալի ֆիլմը 1973 թվականին ռեժիսոր Գեորգի Շենգելայայի «Վերիյսկի թաղամասի մեղեդին» էր։ 1977 թվականին էկրան բարձրացավ Դանելիայի «Միմինո» ֆիլմը, որը 1978 թվականին արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։

1984 թվականին նկարահանվել է «ՏԱՍՍ-ը իրավասու է հայտարարել» հեռուստասերիալում (մրցանակ է ստացել ԽՍՀՄ Անվտանգության կոմիտեի կողմից)։

Տասնյակ երգերի հեղինակ է եւ կատարող: