Հայտնի հետաքննող լրագրող Լինդսի Սնելլը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի «էկոակտիվիստները», որոնք մեկ ամսից ավել արգելափակել են Լաչինի միջանցքը, ճոխ սնվում և հարմարավետ հանգստանում Շուշիի հյուրանոցներից մեկում։
Լրագրողը տեսանյութին կից գրել է. «Սա ադրբեջանցի «էկոակտիվիստներն են», որոնք 120 հազար արցախցու շրջափակել են և դատապարտել սովի։
Մինչդեռ իրենք ճոխ սնվում են և ակցիաների ընդմիջումներին հարմարավետ հանգստանում Շուշիի բարձրակարգ հյուրանոցներից մեկում»։