Լաչինի միջանցքից հետ Բաքու չարտերային ավտոբուս նստող երեխաներից մի քանիսը 16-17 տարեկան են։
Ադրբեջանի կառավարության կողմից մշակված ուսումնական ծրագիրը դպրոցականներին սովորեցնում է, որ հայերը անմարդկային թշնամիներ են: Այժմ Ադրբեջանի կառավարությունը ստիպում է նրանց օգնել Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ պահել 120,000 մարդու՝ ապահովելով ազգամիջյան ատելության գոյությունը։ Այս մասին գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը՝ գրառմանը կից հրապարակել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անչափահաս տղաներին ուղարկում Լաչինի միջանցք՝ «բնապահպանական» ցույցի։
Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։