Երեխա չէի կարողանում ունենալ. սկեսուրս ստիպեց, որ ամուսինս բաժանվի ինձնից և ուրիշի հետ ամուսնանա. ես ամեն օր օրհնում եմ նրան դրա համար

Կարենի հետ ամուսնացած էի 4 տարի: Սկզբից էլ նրա մայրն ինձ չէր հավանել ու դա բացահայտ ի ցույց էր դնում: Սակայն նրա հակակրանքն իմ նկատմամբ ավելի մեծացավ, երբ ժամանակն անցնում էր, իսկ ես չէի կարողանում երեխա ունենալ: Գնացի բազմաթիվ բժիշկների մոտ, բոլորն ասում էին, որ ես առողջ եմ ու կարող եմ երեխա ունենալ, սակայն ոչինչ չէր ստացվում:

Բժիշկներն ասում էին, որ պետք է հետազոտվի նաև ամուսինս, որ ավելի լիարժեք պատկեր լինի, գուցե խնդիրը նրա մոտ է, սակայն սկեսուրս թույլ չէր տալիս, որ ամուսինս գնա բժիշկի:

Նա միշտ բոլոր հարևանների ու բարեկամների մոտ ասում էր, որ խնդիրն իմ մեջ է, իսկ իր տղան լիարժեք առողջ է: Նա անդադար ասում էր, որ ես զրկում եմ իր տղային երեխա ունենալու բերկրանքից, քանի որ չբեր եմ:

Մի օր էլ իմացա, որ տղայի համար նոր հարսնացու է գտել ու հրահանգել, որ տղան ինձ դուրս անի: Ամուսինս խեղճ ու ենթարկվող էր ու մոր ասածներն անվերապահ կատարում էր: Նրանք ինձ չբերի անվան տակ ուղարկեցին հայրական տուն: 20 օր անց ամուսինս նշանվեց, հետո էլ ամուսնացավ:

Անցել են տարիներ, նրանք մինչև հիմա դեռ երեխա չունեն: Ամուսնուս երկրորդ կինն ինձ նման հնազանդ ու խելոք չէ: Նա ստիպողաբար ստուգման է տարել նախկին ամուսնուս ու պարզվել է, որ խնդիրը հենց նրա մոտ է. նա անպտուղ է ու երբեք չի կարող երեխա ունենալ: Այդ ամենից հետո նախկին սկեսուրս դարձել է համավոր հարս՝ լեզուն կարճացել է, հարսն էլ ղեկավարում է ամբողջ ընտանիքն ու պահանջներ ներկայացնում շարունակ:

Բաժանվելուց 3 տարի անց ես ևս ամուսնացա մի տղամարդու հետ, ով ուներ երկու աղջիկ, իսկ կինը հիվանդության պատճառով հեռացել էր կյանքից: Ես նրան զույգ տղա եմ պարգևել: Այսօր մենք ապրում ենք մեծ ու երջանիկ ընտանիքում ու ես շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ: