Մեքենաներիցս մեկը վաճառում եմ, որ մի ընտանիքի համար բարեգործություն անեմ, բայց չեմ կարողանում ճիշտ կողմնորոշվել։ Հայր տարիներ առաջ երբ ծանր հիվանդ էր, մահվանից առաջ, ինձ ասեց տղես կյանքում շատ բարի գործեր կանես, եթե տեսնես մեկը նեղության մեջա անպայման օգնիր, չթողես էտպես։
Հորս խոսքերը հիմա միշտ ականջիս մեջա։ Չեմ ասի՝ ես միլիոնատեր եմ, բայց ունեցածիս չափով փորձում եմ օգնել կարիքի մեջ գտնվողներին։ Մեքենաներիցս մեկը հանել եմ վաճառքի, ուզում եմ մի լավ գործ անել։ Մի քանի օր առաջ հերս երազիս եկել էր։
Մտածում եմ մի բան էր ուզում ասել, բայց չհասցրեց։
Ինձ մի ընտանիքի տեղ են ասել, բազմազավակ են, երեխաները անգամ դպրոց չեն հաճախում, ուզում եմ հագուստ ու տան համար լիքը անհրաժեշտ բաներ առնել։
Վստահ եմ դա նրան կօգնի նեղությունից դուրս գալու համար։ Բյաց եթե կան էլի նման ընտանիքներ, լավ կլինի ինձ տաք իրենց տվյալները։