Առավոտյան աշխատանքի էի շտապում, նստեցի առաջին պատահած մարշուտկան, որը Մաշտոց պողոտա կմտներ ու իմ համար նստած գալիս եմ աշխատանքի։ Մեջը էնքան լավ միջավայր էր մի պահ կասկածեցի, որ մարշուտ եմ նստել։ Վարորդն էլ դասական երաժշտություն էր միացրել։
Երիտասարդ տղա էր։ Գեղեցիկ հագնված, մի պահ հայացք գցեցի վրան ու ինքս ինձ մտածում էի տեսնես, երբ կլինի, որ մեր բոլոր վարորդները էսպես գեղեցիկ հագնվեն։ Հավեսս տվեց էտ տղային նայելուց, գեղեցիկ սափրված, սանրված, մի խոսքով ամեն բան հրաշալի էր լավ առավոտ ունենալու համար։
Հասանք Մաշտոցի պողոտա, մեկ էլ վարորդը ասեց ժողովուրդ ջան չեք նեղանա, որ հինգ րոպե էստեղ կանգնենք։
Մի պահ չհասկացանք ինչ ա կատարվում, մեկ էլ վարորդը մի փունջ վարդեր ձեռքը իջավ մեքենայից եկավ մարշուտկի դուռը բացեց, հետևում մի աղջիկ էր նստած, ծաղիկները տվեց էտ աղջկան հետո, գրպանից հանեց մատանին ու առաջարկություն արեց։ Պետքա տեսնեիք՝ ինչ էր կատարվում էտ պահին մարշուտկի մեջ։
Աղջիկը ընդունեց առաջարկությունը ու էտ պահին բոլորս սկսեցինք ծափահարել։