Երգչուհի Անահիտ Սիմոնյանը որդու հետ մեկնել է Մայամի հանգստի: Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում որում պատկերված է որդու՝ Արմանի հետ: Բացի այդ նա ամեն սթորիով ցույց է տալիս, թե որքան շքեղ են անցկացնում հանգիստն ու վայելում այն:
Նշենք, որ կադրերում երևում է, թե ինչ հագուկապ է ընտրել Անահիտը`որդու հետ հանգստի համար: Նա հիմնականում հագնում է բաց, կարճ և սեքսուալ զգեստներ ու տոպեր: Հետևելով նրանց համատեղ հանգստին`ասես քույր և եղբայր լինեն:
Հավելենք, որ երգչուհին օրեր առաջ որդու հետ գնացել էր կենդանաբանական այգի, որտեղից տեսանյութեր էր հրապարակել:Մի տեսանյութում նա ցույց էր տվել հսկայական չափեր ունեցող ռնգեղջյուրներին, ու նրանց նմանեցրել իրեն ատողներին:
Հումորային տեսանյութերը շարունակական էին, սակայն ինչպես հայտնի ասացվածքում է ասվում`հումորի կեսը լուրջ է:
Նշենք, որ Անահիտը որդու հետ հաճախ է մեկնում հանգստի: Երգչուհին ամեն կերպ փորձում է լցնել որդու կյանքը միայն դրական լիցքերով: Նա մշտապես խոստովանում է, որ Հայկոյի մահից հետո սա գլխավորն է իր համար: