Ադրբեջանի` նավթագազային երկրի դպրոցներում դեռևս զուգարաններ չկան։ Ադրբեջանցի բլոգեր Սուլեյման Սուլեյմանլիի հրապարակած տեսանյութում տղան լաց է լինում, քանի որ չի կարողանում զուգարան գնալ։
Ուսուցչուհին հայտարարում է, որ ինքը աշխատանքի չի գնալու ու երեխաները դասի չեն գնա, քանի դեռ դպրոցում 3-4 զուգարան չեն կառուցել։
«Բայց սենյակում կա Ալիևի լուսանկարը։ Հիմա հասկանու՞մ եք, որ նավթից ու գազից ստացված գումարները գնում են Ալիևների ընտանիքի գրպանը, այլ ոչ թե ժողովրդի գրպանը կրթության համար»,- հավելել է Սուլեյմանլին Twitter-ի իր գրառման մեջ։
Մանրամասները` տեսանյութում: