10-ամյա տղան մտնում է դեղատուն.
— Հրաշք ունե՞ք քեռի:
-Հրա՞շք, իսկ ինչի՞դ է պետք:
— ՄԱՅՐԻԿՍ հիվանդ է, ՀԱՅՐՍ ասաց, որ միայն հրաշքը կփրկի: Ես էլ բերել եմ հավաքածս ողջ գումարը, որ հրաշք գնեմ: Դեղագործը տխրությամբ ասեց.
-Սիրելիս ես չեմ կարող քեզ օգնել:
Այստեղ ՀՐԱՇՔՆԵՐ չեն վաճառում…Երեխայի աչքերը լցվեցին.
-Բայց ՄԱՅՐՍ մեռնում է, խնդրու՜մ եմ , ինձ հրաշք տվեք…
Հանկարծ մի ձեռք ետևից շոյում է երեխայի գլուխը և մեղմ ձայնով. -Արի, տեսնենք ինչքան գումար ունես։ Մետաղադրամները հաշվելուց հետո.
— Աստված իմ, դու այնքա՜ն փող ունես, որ ՄԱՅՐԻԿԻԴ համար կարող ես հրաշք գնել:
Երեխայի հետ որոշ ժամանակ խոսելուց հետո.
— Դե հիմա ինձ ձեր տուն տար, տեսնենք ՄԱՅՐԻԿԻԴ համար կարող ենք հրաշք գտնել:
Անծանոթը երկու օր անց, առանց որևէ գումարի կատարեց երեխայի ՄՈՐ գլխուղեղի վիրահատությունը: ՄԱՅՐԸ բուժվեց: Այդ բժիշկը աշխարհահռչակ նյարդաբան, պարսիկ պրոֆեսոր դոկտոր Մաջիդ Սամիին էր