Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են Opel-ն ու ՎԱԶ 21703-ը և բռնկվել․ 6 զոհերի մոխրացած դիերը, որոնցից 4-ը մեկ ընտանիքից

Այսօր՝ հունվարի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ներքին Գետաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel և ՎԱԶ 21703 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են` ՎԱԶ 21703-ը վարել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ 23-ամյա Նարեկ Կնյազյանը, իսկ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 33-ամյա Ավետիք Աբրոյանը։

Ավտովթար-հրդեհի հետևանքով վերջիններս և Ն․ Կնյազյանի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ 32-ամյա Կարեն Իրիցյանը և Ա․ Աբրոյանի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչներ 30-ամյա Արմինե Շախնազարյանը, 8-ամյա Նարե Աբրոյանը և 5-ամյա Վաղինակ Աբրոյանը տեղում մահացել են։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Opel-ի ուղևորները Opel-ի վարորդի կինն ու երեխաներն էին։