2023 թվականի ամենատարածված երազանքն ու ցանկությունը խաղաղության մասին է։ Հայ հայտնիներից շատերը իրենց սոցիալական էջերում կիսվել են ամանորյա հրապարակումներով ու շնորհավորել իրենց հետևորդներին ու երկրպագուներին
Starnews-ը առանձնացրել է հայտնիներից մի քանիսի տոնական հրապարակումները։
Արկադի Դումիկյանն իր ինստագրամյան էջում հազվադեպ է ընտանեկան հրապարակումներ անում, սակայն համացանցում երբեմն տարածվում են երգչի և նրա կնոջ Սվետլանայի համատեղ ջերմ լուսանկարները։ Արկադի Դումիկյանն այս օրերին հայաստանում է։ ներկայացնում ենք մի քանի լուսանկար։
Վիկա Մարտիրոսյանը, ինչպես միշտ, Ամանորին նույնպես ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Պարուհին նոր ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել. «Շատ մեծ ոգևորությամբ եմ սպասում 2023-ին հույս ունենալով, որ միայն դրական ու բարի տարի է լինելու։ Թող խաղաղության, առողջության տարի լինի բոլորիս համար».- հրապարակմանը կից գրել էր Վիկան։
Արամեն և Աննա Թովմասյանը իրենց սոցիալական էջերում բավական ակտիվ են։ Երգիչն ակտիվ է նաև աշխատանքի մեջ տարեվերջին Արամեն մի քանի անգամ մեկնեց Հայաստանից և նրա կնոջ Ամանորյա հրապարակումներում այդպես էլ ամբողջական ընտանիքի լուսանկար չեղավ։ Սակայն դա չխանգարեց նրանց շնորհավորել իրենց հետևորդներին՝ առողջություն և խաղաղ տարի մաղթելով։
Ծովինար Մարտիրոսյանը Ամանորին ընդառաջ նոր Ամանորյա ֆոտոշարք էր տեղադրել ինստագրամյան էջում։ Դերասանուհին շնորհավորել էր իր հետևորդներին լուսանկարներին կից գրելով հետևյալը. «Թող խաղաղ տարի լինի, ներդաշնակ և սիրով լի»։
Ներկայացնում են հրապարակված լուսանկարները։
Հասմիկ խոջյանը գտնվում է հղիության վերջին ամիսներում և դերասանուհու համար այս Նոր Տարին յուրօրինակ նշանակություն ունի։ Չնայած նրան, որ Հասմիկը ամուսնու հետ լուսանկարներ չի հրապարակում նրա սոց. էջերում Ամանորյա ֆոտոշարք ամեն դեպքում տեսանք։ Դերասանուհու Լուսանկարները մայրիկի հետ էին ու շատ ջերմ։
Հրաչ Մուրադյանը Նոր Տարին դիմավորեց ԱՄՆ-ում կնոջ և երեխայի հետ։ Հաղորդավարը նախ ցույց էր տվել տոնածառը զարդարելու ընթացքը, ապա նաև նոր տարբերվող ֆոտոշարք ներկայացրեց ընտանիքի հետ, որն առաջարկում ենք դիտել։