Բժիշկը թվարկել է քնած ժամանակ մահանալու պատճառները

Մարդը կարող է քնած ժամանակ մահանալ թրոմբոէմբոլիայի, քնի ապնոէի և այլ հիվանդությունների պատճառով։ Ըստ shantnews-ի՝ Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասել է սրտաբան Անդրեյ Կոնդրախինը։ Բժշկի խոսքով՝ մարդը կարող է մահանալ քնի մեջ՝ սրտի ռիթմի խանգարման կամ թոքային զարկերակի էմբոլիայի պատճառով։

«Բացի այդ, քնի ժամանակ մահվան պատճառներից մեկը կարող է լինել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը։ Այսպես, գիշերը ստամոքսի պարունակությունը կարող է լցվել մարդու թոքեր (որպես հիվանդության բարդություն), ինչը հանգեցնում է մահվան»,- բացատրել է բժիշկը։

Մահացու են եղել նաև ալկոհոլով կամ հոգեմետ խթանիչներով թունավորումը և քնաբերների չափից մեծ դեղաչափը:

Ինչո՞ւ են մարդիկ քնած ժամանակ խոսում | Բուժ ինֆո

«Երբ մարդը շատ է խմած լինում և պառկում է քնելու, նրա մոտ հանկարծ կարող է փսխելու սուր մղում առաջանալ, և նա խեղդվի փսխումից։ Սա կոչվում է մեխանիկական ասֆիքսիա», – նշել է բժիշկը և զգուշացրել քնելուց առաջ չհարբել։

Բացի այդ, հավելել է մասնագետը, քնած ժամանակ կարող է առաջանալ ինսուլտ կամ ապնոէ՝ շնչառական շարժումների դադարեցում։

«Քնի ապնոէի պատճառով մահը հանկարծակի է լինում: Մարդը բառացիորեն մոռանում է շնչել։ Դա պայմանավորված է նրանով, որ նրա ակտիվ շնչառական կենտրոնը «ընկնում է», – ասել է Կոնդրախինը։

Քնած ժամանակ մահից խուսափելու համար Կոնդրախինը խորհուրդ է տվել տարեկան բուժզննում անցնել, վնասվածքներից և վիրահատություններից հետո հետևել բժիշկների խորհուրդներին և վարել առողջ ապրելակերպ