«Մամ, մամա կյանքս 10 օրով էլ երկարեց»… Արցախում դեղ գտնելը Ձմեռ պապու նվեր է

Արցախցի օգտատեր Նառա Կառոևնան (Նառա Դանիելյանը) գրում է.

«Այսօր ձմեռ պապի նվերի փոխարեն դեղատներից մեկում գտանք մեզ պետքական դեղերից երկուսը։
Չեք պատկերացնի տղաս ո~նց ուրախացավ և ճվաց դեղատնով մեկ. «Մամ, մամ, մամա կյանքս 10 օրով էլ երկարեց»… Բոլոր հերթում սպասող մարդիկ ուրախությունից տղայիս հետ լացում էին։

Շնորհակալ եմ Տեր այս մի լավ օրվա համար էլ,,,,»,- գրել է մայրը:

Ավելի վաղ նա մեկ այլ գրառում էր արել.

«Ամենացավոտնա, երբ երեխատ կողքիդ տառապում է, իսկ դու չգիտես ո՞նց օգնես։
Ամեն Աստծո օր աղոթում եմ, որ մի լույս բացվի , երեխայիս դեղերն գտնեմ,,,,
Բլոկադա 25 րդ օր»…