Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք տեսել ենք, թե ինչ է լինում, երբ ԱՄՆ-ն իրոք մտահոգված է լինում, տվյալ դեպքում արդեն որերորդ անգամն ա մտահոգվում են, բայց սայլը մնում ա տեղում, ուրեմն իրանց այլ բան ա մտահոգում։
Սա ԱՄՆ պահով, իսկ ի՞նչ դիրքորոշում ա բռնել ՀՀ-ն փաստացի, ձեռները լվալու քաղաքականություն, այն է՝ ռուսներն են պատասխանատուն, դա իրանց խնդիրն ա, մերը չի։
Ռսներին ինչ կա, տասնամյակներով էլ սենց կմնան, ոչ սովում են, որ բլոկադայի մեջ են։
Սա կատարյալ տխմարություն ա, ասենք թե ռազմական լուծման չես կարում գնաս, հետդ էլ չեն բանակցում, կամ դիվանագիտական դաշտում տուպիկի առաջ ես, դա չի նշանակում, որ անելիքներ չկան։
Եթե կառավարումն իսկապես լինում ա ժողովրդավարական՝ գոնե գլխավոր պատասխանատուներին ռակիրովկա են անում, որովհետև նաև անձերով ա պայմանավորված տարբեր կենտրոնների շահերի համադրումը, կամ հակադրումը, էս պրոցեսը չի կարա երկար լռված լինի, հա մենք չգիտենք, թե էս երկար պահելը ալիևին ա շատ վնասում, թե մեզ, բայց էդ չիմանալը չի նշանակում, որ պտի անգործության մատնվես։
Քանի համաժողովրդական ցասում չի սկսվել, որի հետևանքով նոր պտի գնան անձերի փոփոխման՝ արժում ա ինքնուրույն գիտակցել ու քայլեր ձեռնարկել, թե չէ էս անորոշությունն ու տուպիկն էղածն էլ քանդված սոցիումն էլ ավելի ա ավիրում»։