Սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի հարսը` Մերի Ղազարյանը, բավականին ակտիվ է իր միկրոբլոգում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ներկայացնելով իր և իր ընտանիքի առօրյան:
Այս անգամ Մերին հրապարակել է դստեր և իր մայրիկի մասնակցությամբ նոր լուսանկար՝ գրելով հետևյալը. «3 սերունդ»:
Հետևելով լուսանկարին` երևում է, թե որքան երիտասարդ մայրիկ ունի Մերին:
Նշենք, որ վեջերս Մերի Ղազարյանը, հրապարակել էր դստեր հետ նոր լուսանկար, որտեղ նրանք Հանրապետության հրապարակում էին: Մերին փոքրիկին տարել էր տոնածառի շուրջ զբոսանքի:
Նշենք, որ Մերին բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով, օրինակ՝ նորաթուխ մայրիկը նշում է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով: