Արսեն Խառատյանը շնորհավորել է Ադրբեջանի Ամանորը

«Ալիք մեդիայի» համահիմնադիր, գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Ադրբեջանի Ամանորը՝ գրելով. «Շնորհավոր Ադրբեջան երկրի Նոր տարին: Ցավում եմ իմ այն ընկերների համար, ովքեր խորացել են Ալիևի և Պուտինի հարցով: Մի օր դուք էլ կպայքարեք ձեր ազատության համար, ինչպես ազերիները:

Ավելի ուշ Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանլ է, թե ինչ է ցանկացել ասել.

Հերթական խեղաթյուրումը
Իմ կողմից նախօրեին սարկազմով գրված տեքստը, որտեղ ադրբեջանցիներին մաղթել եմ ազատության հասնել իրենց դիկտատորից եւ Պուտինից ներկայացվել է իբր ես Ադրբեջանի նոր տարին եմ շնորհավորում: Այս խեղաթյուրումը հստակ միտում ունի եւ որեւէ աղերս չունի նրա հետ ինչ ես փորձել եմ ասել:
Այսուհանդերձ, քանի որ գրված տեքստը կարող էր տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ, անհրաժեշտ եմ համարում պարզաբանել ասածս. ադրբեջանցիներին եւ մեզ բոլորիս ԱՅՈ՛ մաղթում եմ շուտափույթ ազատում Ալիեւից եւ Պուտինից:
Այսքանը…