Մենք օգնության ենք հասել Ղարաբաղում գտնվող մեր ադրբեջանցի եղբայրներին. Էրդողան

«Թուրքիան օգնության է հասել Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի մեր եղբայրներին»: Այս մասին ասել է այս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։

«Ղարաբաղում եղբայրներ ունենք, որոնց օգնության ենք հասել։ Նույն կերպ մենք Լիբիայում էինք։ Որտեղ մեր ադրբեջանցի եղբայրները կան, այնտեղ նաև Թուրքիան է»,-հայտարարել է նա։

Ադրբեջանակն և թուրքական լրատվամիջոցները, սակայն, չեն մեկնաբանել, թե ինչ օգնության մասին է խոսքը, ուր և ինչ նպատակով են մեկնել Էրդողանի նշած անձինք կամ ովքեր են նրանք:

Հիշեցնենք՝ արդեն 24 օր ադրբեջանականմիխումբ քաղաքացիներ՝ կեղծ բնապահպանական ակցիաների պատրվակով փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: