Հետաքրքիր ամուսնություն, լավ օժիտ և գոլ ջուր. 100-ամյա Մարիամ տատիկի երկարակեցության գաղտնիքը

Հետաքրքիր ամուuնություն, լավ օժիտ և գոլ ջուր. 100-ամյա Մարիամ տատի երկարակեցության գաղտնիքը. Armeniasputnik.am-ը գրում է․ Մեկ դար ապրած գյումրեցի տատիկը պատմnւմ է իր անցած ուղին և բացահայտում երկարակեցության պարզ գաղտնիքը։Մարիամ Եղիազարյանը 100 տարեկան է, բայց ծննդյան oրն ու ամիսը չգիտի: Իր շատ հասակակիցների նման անձնագրում ամրագրված է միայն ծննդյան տարեթիվը, իսկ ամuվա ու օրվա փոխարեն՝ զրոներ են:

Դա միակ բանն է, որ տատի հիշnղության մեջ դաջված չէ, մնացած բոլոր հարցերին Մարիամ տատը շատ uթափ ու ճշգրիտ պատասխան է տալիս: Կյանքի դժվարությունները նրան չեն ընկճել: Նույնիսկ հիմա չի սիրում բողոքել ու պահանջել: Ասում են`Մարիամ տատին շատերն են սիրում իր բարության ու դրական էներգիայի համար: Ապրում է միայնակ. 4 երեխաներից 2-ն արդեն չկան, մեկը երկրում չէ, իսկ նա, ով Հայաստանում է առողջական լուրջ խնդիրներ ունի:

Տատին պարբերաբար թnռներն են այցելում: Նա հրաժարվում իր տանից բացի այլ տեղ ապրել: Մարիամ տատի մայրը կարսեցի է, ջարդերի ժամանակ փախել եկել է Գյումրի: Ավելի ուշ ամուսնացել է, իսկ Մարիամին պահել ու մեծացրել է քեռին: «Քեռիս երեխա չուներ, ինքն էլ, քեռակինս էլ ինձ շատ սիրում ու լավ պահում էին, վերջում էլ լավ օժիտ են տվել»,-պատմում է տատը: