Երգչուհի Սիրուշոնիր միկրոբլքգում դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է` ինչպես են մայր և դուստր ժամանակ անցկացնում միասին:
Տեսանյութում լսվում է Սիրուշոյի փոքրիկի ուրախ ծիծաղը:
«Միայն դրական լիցքեր»,- տեսանյութին կից գրել է երգչուհին:
Նշենք, որ Սիրուշոյի դուստրը` Զաբելը 6 ամսական է:
Հավելենք, որ Սիրուշոն դստեր ծննդից օրեր անց արդեն իսկ զբաղվում էր իր բուռն գործունեությամբ և խոստովանում, որ դժվար է անքուն գիշերներ ապրել և միաժամանակ աշխատել:
Երգչուհին հրապարակում էր լուսանկարներ, որտեղ երևում էր, որ նա չափազանց հոգնած է և ամեն հնարավոր վայրում քնում է: