Ադրբեջանցիների ահ ու սասափ հայուհին, ով 44-օրյայի կամավոր է. Ճանաչո՞ւմ եք նրան

Իլոնա Հայրապետյանին ճանաչում են քչերը, սակայն հայուհու մասին խոսել կարելի է շատ երկար: Գեղեցկուհի մեր հայուհին զորավարժությունների կուրս անցնելուց հետո 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր էր:

Նա մեկնել էր մարտի դաշտ՝ մեր մյուս բոլոր հերոսների նման՝ հանուն Հայրենիքի, չխնայելով ոչինչ՝ անգա սեփական կյանքը:

Հերոս հայուհին առանց վնասվածքների չվերադարձավ մարտից: Մարտավարության գործողությունների ժամանակ Իլոնան վնասել էր ոտքը, որից հետո նա վերադարձել է տուն:

Այս դեպքերից հետո էր, որ տրվել է հրադադարը։
Հոգեպես ուժեղ գեղեցկուհին վրեժը սրտում այժմ էլ պատրաստ է չխնայել ոչինչ և կանգնել իր Հերոս Եղբայրների կողքին՝ հանուն Հայրենիքի, հայրենի հողի:

Իլոնայի այս գրառումը շատ հուզիչ է և արտացոլում է Հայրենիքի հանդեպ նրա սերը, ինչպես նաև քաջությունը: Աղջիկը գրել է. «Աշխատիր առյուծի հետքեր թողնել ցեղիդ պատմության մեջ, և բնավ մի՛ մտածիր այն մասին, թե մի օր աղվեսը կարող է իր ապականությունը փռել թողածդ հետքերի վրա»։