«Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել, որ պահենք այս հողը մի բուռ…» ասմունքում են արցախցի երեխաները

Արցախի Մարտունու շրջանի երեխաների ասմունքի թեման հայրենիքն է, պայքարը: «Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:

Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք»,- Սահյանի բանաստեղծությունն է ասմունքում 7-ամյա Եվան: