Շնորհակալություն Արթուրիս այցելելու համար

Օրեր առաջ, տիկին Ռոմելան, որը արցախցի է , խնդրում էր Ամանորի գիշերը Եռաբլուր գնացողներին այցելել նաեւ իր թոռի շիրիմին, քանի որ ճանապարհը փակ է, ինքը չի կարող գալ։

Երեկ «Հրապարակի» հետ կապ է հաստատել տատը եւ խնդրել հրապարակել շնորհակալական իր խոսքը։

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր արձագանքեցին եւ գնացին իմ թոռան շիրիմին։ ինձ նկարներ են ուղարկել, որտեղ հարյուրավոր մարդիկ են այցելել Արթուրիս։ Ինձ էլ շատ են գրում, իմ հետ կապ հաստատում, ընկերանում։ Շնորհակալություն բոլորին Արթուրիս այցելելու համար»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական կազմակերպությունը իր անդամներով եկել են շնորհավորելու նաև անմահացած Արթուր Եղիազարյանի Ամանորը։