Tet A Tet հաղորդման շրջանականերում երգիչ Արմենչիկը`վերհիշելով, թե 90-ականներին ոնց են տեղափոխվել ԱՄՆ, ինչ խնդիրների միջով են անցել, մասնավորապես ասել է.
«Ամեն ինչ շատ դժվար է եղել: Երևի բոլորն էլ ունեն այդպիսի պատմություններ: Մենք շատ դժվար ենք տեղափոխվել, կարելի է ասել մինուս զրոյից ենք սկսել: Պապան շատ է չարչարվել: Մեր տանը ինչ ունեինք բոլորը դրսից էինք բերել դրել տան մեջ: Մի վայր կար, որտեղ պապան աշխատում էր: Հեծանիվ էր գտել ու այդ հեծանիվով գնում էր գործ փնտրելու:
Հետո մեկ բաղդադահայ մարդ կար Արա անունով, նա գործի ընդունեց պապայիս, քեռիիս ու հորեղբորս: Իրենք բետոնից սյուներ էին պատրաստում, ես էլ գնում էին նրանց օգնելու: Ես տեսել եմ հայրիկիս տանջանքը, ես տեսել եմ, թե ինչպես է նա տանջվել, որպեսզի մենք կարողանանք ապրենք: Իմ պապան շատա տանջվել, ես տեսել եմ, իմ ծնողները իմ համար առաջնահերթ են: Իրենք ոչինչ իմ համար չեն խնայել»,-նշել է Արմենչիկը: