2022-ի իրական հերոսը Անուշ Աբետյանն է

2022-ի իրական հերոսը Անուշ Աբետյանն է։ Նրա կերպարը հավաքական կերպարն է հայ այր ու կին զինվորականի, ով գիտակցելու է իր կարևոր առաքելությունը ապագայում, ունի իր համազգեստն ու իրեն կցված զենքը։

Անուշի ու հանուն Հայրենիքի զոհվածների հիշատակի իրական ոգեկոչումը, նրանց ինքնազոհության պատգամին հավատարիմ մնալն է․ գիտակցել համազգային առաքելության կարևորությունը, չվախենալ համազգեստից, զենքից ու ․․․ հաղթանակի նկատմամբ տածած հավատից։

Բաքվի ագրեսիայի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Անուշ Աբետյանը․  նա երեք անչափահաս երեխա ուներ | Լրագիր

Մեր մեջ ներդրված ոսոխը շարունակաբար ու ստորաբար խաբելով մեզ համոզում է համակերպվել պարտության հետ ու ապրել ստորացվածի կյանքով։

Եթե կլինեն այդ կենսակերպի հետ համակերպվողներ ու հաշտվողներ, ապա նրանց տեղը մեր խրամատներից անդին է։

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զո հվել է պայմանագրային զինծառայող Անուշ  Աբետյանը․ նա երեք անչափահաս երեխա ուներ — News 29 Post

Խաղաղության դարաշրջանը պարտությունների հետ համակերպվելու պարտադրանքով չի գալու, քանզի խաղաղությունը չեն մուրում կամ նվեր ստանում։

ԱՅՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ՝ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԻԴ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՎ․․․

Պատմական գիտությունների դոկտոր՝ Հայկ Դեմոյան