Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները։

«Այս տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Կարծում եմ, որ դրանից հետո բոլոր պայմանները ստեղծվեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Ադրբեջանի կողմից առաջարկված հայտնի հինգ սկզբունքների հիման վրա», – ասել է Ալիևը՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Ամանորի կապակցությամբ։