Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Պելեն մահացել է 82 տարեկան հասակում ծանր հիվանդության պատճառով։
Պելեն հոսպիտալացվել էր նոյեմբերի վերջին՝ շնչառական վարակի պատճառով։ Միաժամանակ, անցյալ տարվա սեպտեմբերից բրազիլացին քաղցկեղի թերապիա էր ստանում հաստ աղիքի ուռուցքի հեռացումից հետո։
Վերջերս ֆուտբոլի արքայի վիճակը կտրուկ վատացել էր, քիմիաթերապիան այլեւս չէր օգնում, բրազիլացու մոտ սկսել էր սրտի ու երիկամների անբավարարություն։
(Visited 61 times, 1 visits today)