Ես արդեն 15 տարի է, ինչ մշտական բնակություն եմ հաստատել ԱՄՆ-ում։ 53 տարեկան կին եմ, ու, անկեղծ ասած, ինձ համար բավական բարդ էր նման նոր պայմանների հարմարվելը։
Թեև ինձ այնքան էլ վատ չեմ զգում, քանի որ երկու դուստրերս, որդիս ու 3 թոռնիկներս այստեղ են, և մեծ սիրով են ընդունում ինձ։
Այս դեպքը, սակայն, կհիշեմ իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում։ Հերթական անգամ, երբ արդեն իսկ սկսել էի կողմնորոշվել ԱՄՆ-ի փողոցներում, որդիս թույլ տվեց, որ միայնակ գնամ խանութ ու ինչի կարիք որ ունեմ, գնեմ։
Ահը սրտումս՝ մտա մի խանութ, ուր կովկասյան արտաքինով մի տղամարդ էր վաճառողը։ Գնումներս արեցի ու արդեն ցանկանում էի հեռանալ, երբ հանկարծ խիզախեցի ու հարցրի, թե արդյոք հա՞յ է այդ պարոնը։ Նա նայեց ինձ, ու պատասխանեց՝ ոչ, ադրբեջանցի եմ։