7 տարի երեխա չէինք ունենում ու տղայիս որդեգրեցինք մանկատնից․ Էն օրը եկեղեցում աղոթում էի, մի հատ խեղճ կին մոտեցավ ու տեսեք՝ ինչ ասեց ինձ․ Արցունքներս գնում էին, մոր սիրտն իրոք էդքան մեծ ա

Ո՞վ կպատկերացներ, որ այսքան տարիներ հետո նման հանդիպում կլինի, որ իմ կյանքը հիմնովին կփոխի։ Նույնիսկ իմ մտքով նման բան չէր անցնի, ուր մնաց թե այլ մեկի, ով իմ պատմությանը ծանոթ չէ։ Հիմա ամեն բան պատմեմ, դուք էլ հաստատ կհուզվեք։

7 տարի շարունակ ես ու ամուսինս բուժվում էինք տարբեր բարձրակարգ տեղերում ու փորձում էինք երեխա ունենալ։ Բայց չստացվեց, և որոշեցինք չհանձնվել՝ գոնե մեկին ունենալ էս կյանքում, ով մեզ մամա ու պապա կդիմի։ Գնացինք մանկատուն ու որդուս որդեգրեցինք։ Առաջին հայացքից սիրեցի տղայիս, չհետաքրքրվեցի նույնիսկ՝ մայր ու հայր ունի, թե ոչ։

Երեխայի նպաստի չափը կաճի 40 տոկոսով, երեխա ունենալու միանվագ նպաստը՝ 6 անգամ | Լրագիր

Մեր տղայի նման պահեցինք, ամեն ուզածին հասցրինք, ամեն ինչով ապահովեցինք, ամուսնացրինք ու երջանկացրինք։ Ինքն էլ մեր հանդեպ շնորհակալական մեծ զգացումով էր լցված։

Էն օրը եկեղեցում էի։ Ինչպես միշտ աղոթում էի, Աստծու հետ խոսում, երբ մի խեղճ կին մոտեցավ ինձ։ Անմիջապես սկեց խոսակցությունը այսպես․

-Շնորհակալ եմ որդուս պահելու համար, տիկի՛ն։

Աչքերս լցվեցին, ինչպե՞ս, մի՞թե իմ որդու իրական մայրն էր իմ առաջ։ Մի կերպ իրեն հավաքելով՝ շարոնակեց․

-Ես հնարավորություն չունենալով եմ հրաժարվել իմ որդուց, ճիշտ հասկացեք։ Այսքան տարի հեռվից հետևել եմ ու հիացել՝ ինչպես կարող է անծանոթ կինն իմ չափ սիրել իմ որդուն։ Երջանիկ եմ, որ նա հենց ձեր ընտանիքին է հանդիպել։ Շնորհակալ եմ նրա բոլոր նպատակները իրականացնելու համար։ Ես դա անել չէի կարող։

Արցունքներս գնում էին, չէի հավատում լսածիս։ Իրոք որ որ սրտի հետ ոչինչ չես համեմատի