Արցախցի բազմազավակ ընտանիքի սառնարանն օրեցօր դատարկվում է, մթերք գտնելը՝ դժվարանում (տեսանյութ)

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 17-րդ օրն է՝ փակ է։

Շուշիից տեղահանված և հայրենի քաղաքին նայող գյուղերից մեկում բնակեցված Համբարձումյանների բազմազավակ ընտանիքը փորձում է հերթական փորձությանն էլ դիմանալ։

Ճանապարհի արգելափակումն այս ընտանիքում էլ բազմաթիվ խնդիրներ է ստեղծել ու առաջին անհրաժեշտության շատ ապրանքների պակասն օրեցօր ավելի խիստ են զգում։

Ամեն անցնող օրվա հետ Համբարձումյանների սառնարանը դատարկվում է, մթերք ձեռք բերելը՝ դժվարանում։

(Visited 30 times, 1 visits today)