«Հարգելիներս, եթե ձեր «նախագահն ուզում է Արցախը փրկել անգլոսաքս դավադիր պլաններից», ապա դուք ամենադուխովը պետք է թակեիք Կրեմլի դռները…. ». Ստյոպա Սաֆարյան

30 տարի կենաց ենք ասել «Հայաստան-Սփյուռք-Արցախ» բարձրագոչ եռամիասնութան անվան տակ։ Ամեն ինչ այնքան կեղծ, փուչիկ ու դեմագոգիկ է եղել, ու դրա տակ այնքան նյութ չի դրվել, որ որևէ մայրաքաղաքում (բացառությամբ Փարիզի) Լաչինի միջանցքը բացման ու Արցախի վտանգավոր պաշարումից դուրս բերելու համար այդ երկրի կառավարությանն ուղղված ցույց չի եղել…

Ազգովի առավոտից երեկո աղաղակում ենք ցեղասպանության վտանգի մասին, աջուձախ քննադատում, պահանջում թուրքին հռչակել Հայոց ցմահ թշնամի, բա չեք մտածել, որ օտարներին էլ տրամաբանել գիտեն’ եթե ոչ մի տեղ ոչ զանգվածային ահազանգ չկա, չլինի էս հայերը գույներ են խտացնում ու խաղեր են տալիս? Իսկ ամենաբազմամարդը պետք է լինեին Ռուսաստանի բողոքի ցույցերը, որտեղ այդքան արցախցի էմիգրանտ կա, ու որոնց նախագահ Պուտինը ամիսներ առաջ շատ մտահոգված էր, որ մենք կարող է ստորագրել Վաշինգտոնյան փաստաթուղթը ու Արցախը թողնենք Ադրբեջանին…

Հարգելիներս, եթե ձեր «նախագահն ուզում է Արցախը փրկել անգլոսաքս դավադիր պլաններից», ապա դուք ամենադուխովը պետք է թակեիք Կրեմլի դռները…. Կարծես թե ամենաշատը ձեր նախագահն է ասել, որ ինքը դեմ է անգլոսաքսերի ծրագրերին…

(Visited 25 times, 1 visits today)