Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, մի խումբ արցախցիներ «Մենք ենք, Մեր սարերը» հուշակոթողի տարածքից քայլերթով, պաստառներով, վանկարկումներով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան: Օդանավակայանի տարածքում նրանք խաղաղապահների ներկայացուցչից պահանջել են փոխանցել Վոլկովին, որ իրենք հանդիպում են ուզում և չեն գնա, մինչև նա չգա:
Թեև արդեն մեկ ժամից ավելի է՝ նրանք սպասում են, բայց ոչ Վոլկովը, ոչ էլ այլ ներկայացուցիչ չի եկել հանդիպման: Ցուցարարներն անդրդվելի են՝ կմնան անգամ գիշերը, կրակի մոտ պահակ կկանգնեն, որովհետև էլ «կաշմար մոմենտ ա․ մեր խոխեքը Երևանում են մնացել»: