Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի Պելեի առոջղական վիճակը չափազանց ծանր է։ Այդ մասին Թվիթերում արած գրառումով հայտնել է հայտնի բրիտանացի գործարար եւ մարզական մենեջեր Ֆրենկ Խալիդը։
«Պելեն հրաժեշտ է տալիս ընտանիքի անդամներին եւ ընկերներին։ Ֆուտբոլի լեգենդը դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ ճակատամարտում։ Ընտանիքն ասում է, որ նրա վիճակը վատանում է»,- գրել է Խալիդը։
82-ամյա Պելեն ունի նաեւ երիկամների եւ սրտի անբավարարություն։
Ավելի վաղ Պելեի զարմուհիները սոցիալական ցանցերում տեսանյութ էին հրապարակել հիվանդանոցից։
https://twitter.com/IstoNaoEPodCast/status/1606567485544751104?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1606567485544751104%7Ctwgr%5Eb031eb1e237f8599360c9ec3f1ceab8ae8bca128%7Ctwcon%5Es1_c10&ref_url=https%3A%2F%2Fsport.news.am%2Farm%2Fnews%2F137067%2F