Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է.
«Աննա Հակոբյանի սրտում վրեժխնդրության կրակ է՝ չի մոռացել իր եւ ամուսնու թիմի գործունեությունից վիրավոր Արցախի մերժումն իր տոնածառային սրտաճմլիկ զվարճալիքների, ամբաստանում է, «բացահայտում»-ներ անում, իբր արցախցի փոքրիկների խոսքերն ինքնաբուխ չեն, մեծերն են սովորեցրել, քանի որ PR նկարներ եւ սովորեցրած տեքստեր իրենք չափազանց հաճախ են կիրառում, մնացածների անկեղծությանն էլ չեն հավատում։
Բայց եթե արցախցիներից այդպես վիրավորված է, ապա Մեհրիբան Ալիեւայից ինչո՞ւ չի վիրավորվում՝ իր թեյըմպության եւ մուղամներ լսելու առաջարկն արհամարհել է, Իլհան Ալիեւի հետ բազում ստորացուցիչ նյութեր հեղինակել անձամբ Փաշինյանի հասցեին։
Մի անգամ գոնե հուզախռիվ չամբաստանեց ազերիներին։ Վրեժն ընտրողակա՞ն է…. թե՞ պարզ բացահայտիչ»։