Թվում էր, թե 44-օրյա պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյան անունը հայհոյանքի պես բան է և մեկին, որ ասեիր՝ խիստ կվիրավորվեր: Բայց արի ու տես, որ այս մարդը չգիտի ամոթը ինչ է և որոշել է ձևացնել, թե ոչինչ էլ չի եղել:
Նա այսօր գրառում է կատարել և այդ գրառման քոմենթներից մեկին նման պատասխան տվել:
«Մայիս Վանոյան եթե 44 օր ձեզ խաբված եք համարում, դա բացարձակապես և միայն խոսում է այն մասին, որ այդպես եք ուզել ու ձեռնտու է խաբված լինելը կամ այդպես ձևանալը։
Որևէ խաբելու և խաբվելու բան չկար, բազմիցս անդրադարձել եմ այդ հարցին այստեղ այդքան հիմա գրել չի լինի:»
Ես անկեղծ չեմ հասկանում, թե մեր հանրությունը այս ստախոսին ինչպես է հանդուրժում, բայց հիմա հարցը այլ է՝ ինչպես է այս էակը բանակի դիրքեր մտնելու հնարավորություն ստանում, կամ ով է թույլ տալիս, որ սա հանգանակություններ անի զինծառայողների կամ պատերազմին մասնակցած հաշմանդամների անունից:
Այս չարորակ գոյացությունը երբ է հավերժ չքվելու մեր կյանքից ու աշխարհի մի անկյունում իր խղճուկ կյանքը ապրելու՝ մեր բոլորի աչքից հեռու: