Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Տասնամյակներ անց, աչքիս առաջ ունենալով մեր անցյալի պատմությունը, ամենայն հավանականությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմական-հայագիտական գրքերում՝ հավանաբար հենց այս նկարով, ներկայացվելու է արմատներով հայ նշանավոր մեկը՝ մոլորակի ամենամեծ պետության թիվ 1 դիվանագետ:
Հո չեն իմանալու, թե, օրինակ, արմատներով կիսով չափ հայ պարոն Լավրովը ինչ սպառնալիքներ ու շանտաժ է հնչեցրել/գործադրել Երևանի հասցեին այն օրերին, երբ Հայաստանը ՄԱԿ էր տեղափոխում միջանցքի թեման՝ փորձելով միջազգային հանրության ճնշման տակ ստիպել տալ Ադրբեջանին՝ վերջ տալու Արցախը և հայ ժողովրդին ցրտի ու սովի մատնելու ոճրագործ քաղաքականությունը:
Կարևորը՝ Մասիսն է նկարում:
Եվ ամենակարևորը՝ այս իրավիճակի մեղավորը պարոն Լավրովը չէ, այլ մենք ենք, բացառապես մենք, որ 100 տարի առաջնորդվում ենք ՄՇՏԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄ, ՄՇՏԱԿԱՆ ԹՇՆԱՄԻ պրիմիտիվ սկզբունքով: