ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարիուպոլում ազգությամբ հայ զինվորականներ կան` ՌԴ զինուժում ծառայող. Wargonzo
Wargonzo-ն տեսանյութ է հրապարակել, ինչպես Սեմյոն Պեգովն է նշում, Մարիուպոլում ընթացող հատուկ գործողությունից:
Նկարահանող խումբը գնացել էր Վոստոչնիի միկրոշրջան, որտեղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիան և Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հետ միասին սկսել են «մաքրել Մարիուպոլի թաղամասերը Ուկրաինական զինված ուժերից»։
Տեսանյութում Պեգովը մոտենում և խոսում է ազգությամբ հայ զինվորաիանի` Սոսի հետ:
Տեսախցիկը ֆիքսում է նաև մյուս զինվորականի ուսագոտու հատվածը, որտեղ ամրացված է հայկական եռագույնը:
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի զինված ուժերը ներգրավված չեն Ուկրաինայում ծավալվող մարտերում: Ազգությամբ հայ զինվորականները ՌԴ տարբեր ստորաբաժանումների ծառայողներ են: