Սեյրան Օհանյանի տղան կրակել է ինքն իր ոտքին, որպեսզի չմասնակցի կռվին․․
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՍՏՈՐև․
Արցախյան պատերազմի սկզբին Սեյրան Օհանյանը ակտիվորեն ներգրավվել է ռազմական գործողություններին։
1992 թվականի ապրիլին նախկին ԽՍՀՄ Զինված ուժերի (արդեն ՌԴ վերահսկողության ներքո գտնվող) 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտ քաղաքից դուրս բերելուց հետո ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում, մասնակցել է տարբեր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին, այդ թվում՝ Շուշիի ազատագրման ռազմագործողությանը։
Նույն թվականի սեպտեմբերին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում ծանր վիրավորում է ստացել։ 1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին
1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։ 1998 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։ 1999 թվականի օգոստոսին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, իսկ 2000 թվականի հունվարին՝ Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար[1]։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականին մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2008 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար[2]՝ նույն պաշտոնին վերանշանակվելով 2012 թվականի հունիսի 4-ին։
2013 թվականի ապրիլի 9-ից 20-ն իրականացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի գործառույթները։ Նույն թվականի ապրիլի 20-ին վերանշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում։
2014 թվականի ապրիլի 3-ից 15-ը կրկին իրականացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի գործառույթները, իսկ նույն թվականի ապրիլի 15-ին կրկին վերանշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար[5][1] և պաշտոնավարել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը։