ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ Ադրբեջանը ռմբակոծեց Ստեփանակերտի ծննդատունը, ոչ միայն չընկավ պատժամիջոցների տակ, այլև Արևմուտքը քար լռություն էր պահպանում։
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին ադրբեջանցի զինվորները ողջ-ողջ գլխատում հայ խաղաղ բնակիչներին՝ կրկին ԱՄՆ-ն և Արևմուտքը լուռ էին:
Իսկ հիմա, երբ Զելենսկին հանցագործություն է կատարում սեփական ժողովրդի հանդեպ, երբ մի հսկա պետություն տանում է արկածախնդրության՝ ԱՄՆ-ն և ողջ Արևմուտքը պատժամիջոցներ են կիրառում ՌԴ-ի նկատմամբ:
Ահա այսպիսի երկակի քաղաքականություն, երբ գեղեցիկ, ազգափրկիչ փաթեթավորմամբ սեփական շահն են առաջ տանում»: